Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
28.09.2019 | 13:37

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց նախաձեռնությունների փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անդրադարձել են կազմակերպության աշխատանքներին: Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ նախարարները պայմանավորվել են առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:


Նախարար Զոհրաբ Մնացականյանը նախարարների ուշադրությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը: Նա կարևորել է ՀԱՊԿ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:


Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունել են երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ